«Ջհանգիրյանը ծնողներին ասաց՝ դուք հանդիսատես եք այս դատի ժամանակ․ տհաճ հանդիպում էր»․ մի քանի ծնողներ վրդովված դուրս են եկել ԲԴԽ-ից


15:26 , 26 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Հանդիպումը սկսվեց Գագիկ Ջհանգիրյանի կողմից ծնողներին ուղղված մեղադրանքներով, իրեն թվում է, թե մենք այլ շարժառիթ չունենք այս ամենի մասնիկը լինելու և քաղաքական ուժերը մեզ օգտագործում են։ Այս մասին լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը, որը ԲԴԽ-ում հանդիպումից դուրս էր եկել դեռ հանդիպումը չավարտված։

«Պարո՛ն Ջհանգիրյան, այդ Ձեզ և ձեր նմաններին կարող են օգտագործել, մենք այս պատերազմում մեր զավակներին ենք կորցրել, իսկ ձեր նման դերասանները վատ բեմադրման մաս են կազմում։ Ինչ-որ տեխնիկական դժվարություններով կիսվեց մեզ հետ, ասաց, թե ինչ տեխնիկական վատ պայմաններում են աշխատում և այդ խնդիրների պատճառով իրենց բաժին է ընկել Կարեն Բիշարյանը»,- ասաց նա։

Հանդիպումից դուրս եկած մեկ այլ ծնող նշեց, որ օրենքը բոլորի համար հավասար չի գործում այս պարագայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: