Հայրապետական կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը


15:12 , 26 մայիս, 2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: