«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը․ մեքենայում հրդեհ է բռնկվել


22:57 , 25 մայիս, 2022

Մայիսի 25-ին՝ ժամը 20։58-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհի բռնկմամբ։

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։