Նիկոլը ծաղրում է ոչ թե ընդդիմությանն, այլ հասարակության գիտակից, հայրենասեր հատվածին՝ մոտավորապես «ի՞նչ կարաք, որ ինչ անեք» տրամաբանությամբ


19:34 , 25 մայիս, 2022

Ծովիկի պասը՝ Նիկոլին

ՔՊ-ի Ծովիկը, մեղադրելով ընդդիմությանը՝ ՔՊ-ի «ժողովրդավար» իշխանությունը բռնապետական համարելու համար, հարց-պաս է տվել Նիկոլին՝ նրան հնարավորություն տալով սեփական տեսակետն արտահայտել խնդրի վերաբերյալ:

Ի պատասխան՝ Նիկոլը մի անեկդոտ է պատմել՝ վերագրելով այն ընդդիությանն ու հայտարարել, թե ժողովրդավար լիենելու կապակցությամբ միջազգային գործընկերներն իրենց այնքան շատ են գովում, որ նույնիսկ սրտնեղում են:

Ակնհայտ է, որ Նիկոլը լկտիանում է և լկտիանում է բավական արագորեն: Ըստ երևույթին՝ եվրոպաներում են նրան դուխ տվել ու ուղարկել՝ ծաղրելու Արցախի փրկության համար փողոց դուրս եկած ընդդիմադիրներին: Բայց Նիկոլը ծաղրում է ոչ միայն այն պատճառով, որ փորձում է ձևացնել, թե ընդդիմության շարժումն իր համար վտանգավոր չէ, այլ այն պարզ պատճառով, որ ինքն իր գործն, ըստ իրեն, հանգիստ արել-ավարտել է՝ Արցախի սուբյեկտայնությունը մեջտեղից հանելով ու փոխարենը աթոռին կառչելու «դաբրո» ստանալով:

Մյուս կողմից՝ Նիկոլին, անշուշտ, ինքնավստահություն են ներշնչել նաև միջազգային հանրության որոշ հայաստանյան ներկայացուցիչներ, որոնք, չնայած երևանյան փողոցներում իրագործվող բռնությանը, շտապել էին ՔՊ-ի պարագլխին ժողովրդավար հռչակել՝ մոտավորապես հայտարարելով, թե ժողովրդավարությունը նույնպես զոհեր է պահանջում. ընդդիմության հանրահավաքները Նիկոլի կուրատորների կողմից ընկալվել էին որպես մարտահրավեր՝ ժողովրդավարությանն, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է:

Այս իրավիճակում Նիկոլի պատասխանը պետք է տա հանրությունը՝ միանալով ընդդիմության շարժմանը: Նիկոլը տվյալ պարագայում ծաղրում է ոչ թե ընդդիմությանն, այլ հասարակության գիտակից, հայրենասեր հատվածին՝ մոտավորապես «ի՞նչ կարաք, որ ինչ անեք» տրամաբանությամբ:

Պե՞տք է հանդուրժել սա: Երբե՛ք