44-օրյա պատերազմի ու պարտության հանգամանքները «ջրում» են


16:11 , 25 մայիս, 2022
ԱԺ-ում ելույթի ժամանակ Անդոնը հայտարարել է, թե քանի որ 44-օրյա պատերազմի ծավալը մեծ է, 6 ամիս հետո 1 տարի էլ է անհրաժեշտ լինելու: ՔՊ-ական Բաբոն էլ թե՝ քննիչ հանձնաժողովները չեն կարող արդյունավետ աշխատել, ուզում է 6 ամիս լինի, ուզում է՝ 2 տարի. դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:

Ընդհանուր առմամբ ՔՊ-ականների կողմից դրսևորվող կեցվածքը՝ կապված հարցի հետ, բավական տարակուսելի է. ինչպես ասում են, հույս չեն տալիս: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ հայ հանրությունն ու հատկապես այն շերտը, որին անմիջականորեն առնչվել է պատերազմը, հույսը կարող է կտրել՝ կատարվածի օբյեկտիվ պատկերը ստանալու հարցում: Եթե գործը չսկսած՝ արդեն իսկ խոսում են անբեկանելի արդյունքների հասնելու անիրատեսության մասին ու իրար են ուտում՝ չկարողանալով հստակեցնել անգամ ժամկետներն, ապա հավանական է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում այդպես էլ ճշմարտությունը մինչև վերջ «ջրի երես դուրս չգա», ինչն, իհարկե, սպասելի կլինի. մարդասպանին հանձնարարել սեփական հանցագործության բացահայտումը, մեղմ ասած, անհեռանկարային բան է:

Պատահական չէ, որ ընդդիմությունն ի սկզբանե մերժել էր Անդոնին՝ ելնելով հենց վերոհիշյալ տրամաբանությունից: Անդոնի բանուգործի անունն այդ հանձաժողովում մի բան է՝ կոծկել պատերազմի հանգամանքներն ու պարտության իրական պատճառները՝ հարկ եղած դեպքում շառը գցելով քաղաքական հակառակորդների ու գեներալտիտետի վրա:

Ուզո՞ւմ ես թաղել գործը, հանձաժողով ստեղծիր…