Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին


22:13 , 24 մայիս, 2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները։

Շոշափելի առաջընթաց` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո»