Գռզո՞ն է հուշել «Նավակ ճոճողին» ստատուսի բովանդակությունը


18:08 , 24 մայիս, 2022

Գռզո՞ն է հուշել «Նավակ ճոճողին»

«Նավակ ճոճողը» մի բարեողջույնախառը ստատուս է հրապարակել՝ խորհուրդ տալով «Արցախի Հանրապետության այն բնակիչներին, որոնք ներկայումս ներգրավված են Երևանի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին» գնալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում, քանի որ նախ՝ կեղծիք է ՔՊ-ին Արցախը հանձնելու համար մեղադրելը, ապա՝ բողոքի ակցիաները խանգարում են ՀՀ բյուջեի ավելացմանը: «Երբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը, որին դուք չեք ընտրել, դուք վիրավորում եք հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, նաև նսեմացնում եք Արցախի համար պայքարի գաղափարը, է՛լ չեմ ասում, որ խոչընդոտում եք ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը և աշխատանքը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ՀՀ բյուջեն»,-հայտարարել է Վիլենը:

Գռզո՞ն է հուշել Վիլենին ստատուսի բովանդակությունը: Հարցը բնավ անտեղի չէ՝ հաշվի առնելով փողի ու եկամտի հանդեպ Գռզոյի կրքոտ պաշտամունքն ու տարատեսակ վիլենների վրա նրա ունեցած ազդեցությունը: Փաստորեն՝ երկրի վարի գնալը՝ հեչ, փողը՝ մեջ, հա՞: Ընդ որում՝ մեջ՝ նաև արցախցիների նսեմացման գնով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «դուք չեք ընտրել» արտահայտությունը: Եթե իրենք չեն ընտրել «Նավակ ճոճողի» իշխանոթունը, բա ինչո՞ւ է ՔՊ-ականների «նավաստի» Նիկոլը կործանում Արցախցիների ճակատագիրն այն դեպքում, երբ ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրավասու չէ Արցախի ու արցախցիների անունից բանակցություններ վարել: Բանակցություններ վարելու իրավունք չուներ, իսկ հիմա արցախահայերին հայկական ծագմամբ ադրբեջանցի սարքելու իրավասություն ունի՞: Կամ գնան Արցախում ցույց անեն, որ ի՞նչ անեն, եթե Միշելը Նիկոլի հետ է հանդիպում, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանի:

Բայց Վիլենին ամենաշատը փողն է հուզում, քաղաքացիների կողմից վճարվող հարկերը, որոնցից գոյանում է բյուջեն, իսկ դրանից էլ՝ վիլենների ջեբի ծախսը: Ընդ որում՝ բացառապես ջեբի ծախսը, քանի որ ստացած պարգևավճարները սրանց համար է՛լ թիվ չեն. տղերքը հաստացել են, թրփշացել՝ բռնելով գռզոյանալու ճանապարհը: