Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններին


16:18 , 24 մայիս, 2022

Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանին, պարզվում է, դուր չի եկել, որ Երեւանում տեղի ունեցող բռնցքամարտի առաջնությանը ծածանվել է Արցախի դրոշը, ավելին՝ բողոքել են։

Արհեստածին Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրների երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը։ Այս մասին փոխանցում է  «Փաստինֆո»-ն։

«Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը»,-ասված է վերոնշյալ սպորտային կազմակերպություններին հղված նամակում։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ մի քանի երիտասարդներ անսպասելիորեն հայտնվել են բեմահարթակում և պարզել Արցախի դրոշը։ Րոպեներ անց երիտասարդները հեռացել են հարթակից։

Այդ հայրենասեր երիտասարդների քայլն արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական տիրույթում վայնասուն է բարձրացրել։ Հիմա էլ նաև միջազգային կառույցներին են պաշտոնապես բողոքի նոտաներ հղում հարևան երկրից։ Ինչևէ, այս ամենը ևս մեկ անգամ փաստում է,