Դավոսի ֆորումի ժամանակ Զելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ չինական պատվիրակությունը լքել է դահլիճը


15:05 , 24 մայիս, 2022

168.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Ուշագրավ է, որ ֆորումի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հակառուսական ելույթից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ Չինաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը։