Երեկվա փաստաթղթից հետո Լեռնային Ղարաբաղ եզրույթը վերացավ, մնացին ՀՀ-ն Ադրբեջանը


12:23 , 24 մայիս, 2022
Նշաձողը իջեցվեց։
Մինչև այսօր մեզ ասում էին, որ թիվ 1 ամբիոնից հնչեցված միտքը չէր նշանակում, որ նշաձողը իջեցնելու ենք, այլ պարզապես տեղյակ էին պահում հայ հասարակությանը, որ կան ճնշումներ միջազգային հանրության կողմից, բայց դա չի նշանակում, որ իջեցնելու ենք նշաձողը։
Այսօր, Բրյուսելում ստորագրված թղթից հետո, երբ դա արդեն փաստ է, կասեն, որ դա նշաձողը չէր, նշապարան էր, կամ նշաթել։ Չեմ զարմանա, որ վաղն էլ մեծ պաթոսով ասեն, որ Արցախի մեր եղբայրների հետ ցամաքային կապը ապահովելու համար մեզ անհրաժեշտ է ճանապարհ, որը չի վերահսկվի Ադրբեջանի կողմից այսինքն միջանցք, բայց փոխարենը մենք պետք է նմանատիպ ճանապարհ - միջանցք տրամադրենք թուրքերին` Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար, քանզի ի սկզբանե ասվել էր, որ կայացված որոշումը պետք է գոհացնի 3 կողմերին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանի ժողովուրդներին։ Երեկվա փաստաթղթից հետո Լեռնային Ղարաբաղ եզրույթը վերացավ, մնացին ՀՀ-ն Ադրբեջանը։ ՀՀ ժողովուրդը իր դաբռոն տվեց ընտրությունների արդյունքների տեսքով, մնում է միայն Ադրբեջանի ժողովրդի հարցը, դա էլ քայլ առ քայլ կարծես լուծվում է։
Ինձ թվում է, որ կհայտնվի մեկ այլ երրորդ երկիր, որը դեռ կշարունակի Արցախը անվանել Լեռնային Ղարաբաղ ու Արցախի ժողովուրդը ճարահատյալ կգնա դեպի այդ երկիր։ Էդպես է` տաշած քարը գետնին չի մնում։
Մի հարց է մնում այն մարդկանց, ովքեր իրականացնում են այս ծրագիրը, դուք վստա՞հ եք, որ ծառայում եք հենց Հայաստանի Հանրապետությանը։