Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից


22:59 , 23 մայիս, 2022

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:

Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ  կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»: