Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե 5 ժամ


20:59 , 23 մայիս, 2022

168.am-ը գրում է.

Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը տևել է գրեթե շուրջ 5 ժամ, որին հաջորդել է ոչ ֆորմալ շփումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով բելառուսական տելեգրամյան ալիքին:

Երկու երկրների ղեկավարների քննարկման թեմաներից են ինտեգրման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։