ՌԴ-ն արտաքսել է ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին


12:13 , 21 մայիս, 2022
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Գալիբ Աղաևին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է ԱՊԱ-ն։

Աղաևը Ռուսաստանից արտաքսվել է մայիսի 19-ին։

Նշենք, որ արտաքսելու որոշումը կայացվել էր անցյալ տարեվերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։

Դատարանը Աղաևին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու համար և տուգանել 5000 ռուբլու չափով՝ Ռուսաստանի տարածքից բռնի արտաքսմամբ։