Ժամանակ կպահանջվի, բայց ՄՅՈՒ-ն կվերադառնա բարձունքին․ Մատիչ


22:10 , 19 մայիս, 2022

Armsport.am-ը գրում է.

ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է մանկունիանցիների խաղից իր սպասելիքների մասին։

«Մենք մի քանի դժվար մրցաշրջան ենք ունեցել, բայց երկրպագուները պիտի իմանան, որ մարզումների ժամանակ մենք լիովին ներդնում ենք մեր ուժերը։

ՄՅՈՒ-ն կվերադառնա, ոչ մի կասկած։ Ժամանակ կպահանջվի, բայց ՄՅՈՒ-ն կվերադառնա բարձունքին։ Շարունակեք աջակցել թիմին»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Մատիչը կհեռանա թիմից։ Նա ՄՅՈՒ էր տեղափոխվել «Չելսիից» 2017-ին։