Չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում սխալվելու վտանգը մեծ է․ Գեղամ Մանուկյան


20:41 , 19 մայիս, 2022

Պայքարը, լինի կարճատև, թե երկարատև՝ ունենում է հաղթանակի մեկ բանալի․ համբերություն՝ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

«Համբերություն, վճռականություն։ Ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, Աստված մի արասցե, բերելու է մեծ չարիքի։ Դրա համար՝ հարցը որ տալիս եք՝ ե՞րբ է լինելու, պատասխանն է՝ անկասկած լինելո՛ւ է։»,-հայտարարեց նա։