Վիգենը բացառիկ լպրծուն է, որ փորձում է ոչ միայն պախարակել ընդդիմության շարժումն, այլև ենթագիտակցաբար լեգիտիմացնել իր կուսակիցների իշխանությունը


20:28 , 19 մայիս, 2022

Պառաված միմոսը

Խաչատրյան Վիգենն էլի տեախցիկի առաջ միմոսություն է արել ու քննադատելով ընդդիմության շարժումը՝ միայն իրեն հատուկ ժեստիկուլյացիայով փորձել է չքմեղանալ, թե իրենք 2018-ին իրենց պայքարի շրջանակներում ավելի զուսպ, կիրթ, հոգատար, քաղաքակիրթ են եղել, քան ներկայիս ընդդիմադիրները՝ Փաշինյանի կողմից ռազմավարական օբյեկտ հանդիսացող Ռադիոտան գրավումը, օրինակ, ներկայացնելով ընդամենը որպես եթեր թախանձելուն միտված ակտ: Ըստ Վիգենի՝ բացի այն, որ 2018-ին հեղափոխություն անողներն ունեին հանրային լայն աջակցություն, նրանք իրենց ոստիկանների հանդեպ որևէ սանձարձակ քայլ թույլ չեն տվել:

Վիգենն, իհարկե, բացառիկ լպրծուն է, որ փորձում է ոչ միայն պախարակել ընդդիմության շարժումն, այլև ենթագիտակցաբար լեգիտիմացնել իր կուսակիցների իշխանությունը՝ շատ լավ հասկանալով 2018-ին կատարվածի ողջ ապօրինությունը, գիտակցելով, որ եթե իշխանությունն անցավ ընդդիմությանն, ապա ՔՊ-ականների մի ստվար զանգված դատվելու է առաջին հերթին երկրում 2018-ին սահմանադրական կարգը տապալելու համար:

Մյուս կողմից՝ եթե բացարձակապես այլ է այն, ինչ անում է այսօր ընդդիմությունը փողոցում, ապա ինչո՞ւ են որոշ ՔՊ-ականներ շուտասելուկի պես անընդհատ կրկնում, թե ընդդիմադիրներն իբր կապկել են իրենց տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ վստահություն հայտնելով, թե ամեն դեպում ոչինչ չի ստացվի.իրենց հետ ժողովուրդն էր, մինչդեռ ներկայիս մի քանի հազար ցուցարարները (թիվը տասն անգամ նվազեցնում են) հանրային պահանջ արտահայտողներ չեն կարող դիտարկվել:

Միայն նույն Ռադիոտան գրավումը բավական էր, որպեսզի ժամանակի իշխանությունները քրեական պատասխանատվության ենթարկեին Նիկոլին ու ընկերներին՝ առնվազը կանխելու հետագայում վիգենների հայտնվելը խորհրդարանում: Բայց դրսևորվեց մեծահոգություն, ու արդյունքում Վիգենը հայտնվեց խորհրդարանում:

Մինչդեռ վիգենների ոստիկանական զորքերն այսօր մարդու աչք են հանում, ձեռք են ջարդում, թքում ու հարվածում են ցուցարարներին՝ արդարացնելու իրենց ստացած պարգևավճարները:

Ասում եք սեր ու հանդուրժողականոթյո՞ւն: Ո՞վ է ասում, Վիգե՞նը…