Ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել ՀՀ և Ադրբեջանի սահմանի սահմանազատման ուղղությամբ․ Զախարովա


21:51 , 18 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը և, Ռուսաստանի աջակցությամբ բհետագա սահմանագծմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ամրագրված է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:

Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական թիմն արդեն ձևավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ»,- ասել է Զախարովան։