Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը ՀՀ ԶՈւ-ի կողմից ադրբեջանական մարտական դիրքերի գնդակոծման մասին ապատեղեկատվություն է․ ՊՆ


11:53 , 18 մայիս, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: