Երևանում անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 414 ցուցարար


12:43 , 17 մայիս, 2022

Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 414-ի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ է օդանավակայան տանող ճանապարհը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանում փակ փողոցներ չկան, բոլորը բացվել են։