Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել


23:41 , 16 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայկական ազգային ավիաուղիները (Ֆլայ Արնան)՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկությունը, ներկայացնում է հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում»,-գրել է նա։