Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը


22:17 , 16 մայիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը նշանակվել է երկրի վարչապետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Ֆրանսիայի նախագահին հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր այն: