«Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել». մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից


18:02 , 16 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո է միջադեպը տեղի ունեցել։ Հիվանդ կնոջ ամուսինն ու տղան խմած են եղել, բժշկին ծեծել են։ Չեմ կարող ասել, թե էդ ինչ «վատություն» է արել բժիշկը, որ որոշել են ծեծել։ Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել, իսկ վարորդը նորմալ վիճակում է, նա հիվանդանոցում հետազոտվելուց հետո ոստիկանություն է ներկայացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր շտապօգնության բժշկի եւ վարորդի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը:  

Վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են կանչ գրանցած հիվանդի հարազատները ծեծել բժշկին:

Հիշեցնենք, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երեւանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։