Հայաստանը խնդրել է զենք չվաճառել Ադրբեջանին, սակայն այս խնդրանքը նույնպես անտեսվել է ՀԱՊԿ-ի կողմից. Փաշինյան


17:46 , 16 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովում քննադատել է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր գործողությունների համար:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը օգնություն է խնդրել կազմակերպությունից, սակայն արձագանք չի եղել։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը խնդրել է զենք չվաճառել Ադրբեջանին, սակայն այս խնդրանքը նույնպես անտեսվել է ՀԱՊԿ-ի կողմից։

Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելուն օգնելու համար