Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց, որ կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությանը չի արձագանքել այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը


17:29 , 16 մայիս, 2022

Armeniasputnik.am-ը գրում է.

Նրա խոսքով, Հայաստանը երկար ժամանակ բարձրացնում էր ՀԱՊԿ որոշ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը։ Այդ զենքերը ի վերջո կիրառվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Փաշինյանը նաև ասաց, որ ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո «Հայաստանին այնքան էլ չի ուրախացրել»։

 Միաժամանակ, Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում ցուցաբերած օգնության համար։