Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ


17:54 , 15 մայիս, 2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: