Առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի այս երկրի հետ տեղի ունեցածն ամբողջական չէր լինի․ Մարիա Զախարովա


14:56 , 15 մայիս, 2022

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել ու անդրադարձել Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակին։

«Համաձայնեք, առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի, այս երկրի հետ տեղի ունեցածն ամբողջական չէր լինի։

Ազգային տարազներ ու երաժշտական գործիքներներ, երկու «բաբա յագա» լարերի վրա, բրեյք-դանս, և ճչում են Ազովստալի մասին։ Եվրոպան կանգնած ծափահարում է։ Վարագույր»,-գրել է նա։