Առավոտյան անհնազանդության ակցիաները կվերսկսվեն


22:03 , 11 մայիս, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Առավոտյան անհնազանդության ակցիաները կվերսկսվեն: Ֆրանսիայում իրականացվող հանրահավքի ընթացքում «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը կշարունակվեն ավտոերթերը, որոնցից հետո քաղաքի տարբեր հատվածներում պիկետներ են լինելու։ Ժամը 16.00-ին «Դիմադրության» աջակիցները կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում։ Ընդդիմությունը հերթով արգելափակելու է պետական կառույցները, ինչպես այսօր եղավ քաղաքապետարանի հետ։

Սաղաթելյանն ընդգծել է, որ շարժման առաջնահերթությունը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը չի թրքացվելու։ Միաժամանակ նա արձանագրեց՝ տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելության կարևորությունը։