Փաշինյանի Ամիգոն խաղատանը «ռուլետկա է ֆռռացնում»


20:21 , 11 մայիս, 2022

Hraparak.am-ը գրում է.

Կառավարական ամառանոցների այգեպան, նախկինում Նիկոլ Փաշինյանի վարորդ Ամիգո Ղուկասյանին պարբերաբար նկատում են կազինոներում։

Մեզ են ուղարկել մի տեսանյութ, որտեղ Ամիգոն «ռուլետկա է ֆռռացնում»։

Մենք տեղեկացանք, որ Ամիգո Ղուկասյանը Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանն է։ 

Նշենք, որ, ըստ լուրերի, այդ խաղատունը պատկանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Վահրամ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում գրվեց, որ այգեպան-վարորդը Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրի Լա խաղատանը պարտվել է  շուրջ 7-10 հազար ԱՄՆ դոլար։