Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը


22:35 , 10 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը (1991-1994 թթ.) մահացել է երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է «Ուկրաինական նորություններ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ընտանեկան շրջապատի աղբյուրին։

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Կրավչուկը ՌՍՖՍՀ Նախագահ Բորիս Ելցինի և Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչի հետ ստորագրել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին Բելովեժյան համաձայնագիրը։