Ադրբեջանն ինչպես ցանկանա, այնպես էլ վարվում է ՀՀ սուվերեն տարածքների հետ․ Դե հիմա էլ ասեք, որ ընդդիմության մեղադրանքներն անհիմն են


17:29 , 10 մայիս, 2022

ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia
ԱԽՔ Արմեն Գրիգորյանի անհեթեթ բարբաջանքին ի պատասխան...
Այս առանձնյակն ասում է, որ /մեջբերում եմ/ ՛՛ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որոնք իրականության հետ աղերս չունեն՛՛:
Հիմա կրկնեմ, թե ինչ է ասում ընդդիմությունը. եթե սրանք մնացին իշխանության, ապա այս շտապողականությամբ իրականացվող սահմանազատման և զահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը տարածքային իմաստով խիստ տուժելու է: Օրվա իշխանության օրակարգում չկա ՀՀ տարածքային շահերը մինչև վերջին սանտիմետր պաշտպանելու խնդիր, նրանք հեշտությամբ տալիս են ամեն ինչ, ինչ որ իրենցից պահանջում է թշնամին ինչ-որ անհասկանալի քարտեզների վրա հիմնվելով:
Հիմա մեջբերեմ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի երեկ արված հայտարարությունը. ՛՛Սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի եւ Արարատի մարզերի գյուղեր ստանալ։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում: Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն։ Այդ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանագծման գործընթացը, հարցը կդիտարկվի այդ շրջանակում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ կքննարկվի եւ լուծում կստանա՛՛
Դե հիմա էլ ասեք, որ ընդդիմության մեղադրանքներն անհիմն են:
Ադրբեջանն ինչպես ցանկանա, այնպես էլ վարվում է ՀՀ սուվերեն տարածքների հետ, տարածում է ապատեղեկատվություն առ այն, որ իբր ՀՀ տարածքները պատմական ադրբեջանական տարածքներ են, իսկ ձեր ստեր կապիտուլյանտ իշխանության կողմից արձագանք չկա: Ըստ էության Ադրբեջանի լկտի հայտարարություններին պատասխանում է բացառապես ընդդիմությունը:
Այնպես որ, անհարգելի ԱԽՔ, այլևս չհամարձակվեք նման անհեթեթություններ թողարկել: