Դեբետ գետում մայիսի 7-ից ռաֆտելն արգելված է եղել


22:15 , 9 մայիս, 2022

Այսօր՝ մայիսի 9-ին, Դեբետ գետն ընկնելու հետևանքով մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հաղորդավարուհին գետն է ընկել ռետինե նավակով նավարկելիս։

Rafting in Armenia էջից տեղեկանում ենք, որ մայիս 7-ից սկսած Դեբետ գետում ռաֆթելն արգելված է եղել հորդառատ անձրևների հետևանքով գետի վարարման պատճառով։