Աբսուրդ է, հորինված ինֆորմացիա է. Արման Թաթոյանը հերքում է «Դիմադրության» շարժման առաջնորդի առաջարկ ստանալու մասին լուրերը


19:52 , 9 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե ստացել է «Դիմադրության» շարժման առաջնորդի առաջարկ:

«Բացարձակ աբսուրդ է, հորինված ինֆորմացիա, կեղծիք, որն անգամ մեկնաբանության ենթակա չէ»,-tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը: