Միջադեպ ՌԴ դեսպանատան մոտ՝ ուկրաինացիների բողոքի ակցիայի ժամանակ


17:53 , 9 մայիս, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Մի խումբ ուկրաինացիներ այսօր Երևանում կրկին ցույց են կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիան անցել է լարված մթնոլորտում, նրանց է մոտեցել մեկ այլ քաղաքացի՝ Մարիամ Հովսեփյանը, և ծաղրել ցուցարարներին՝ վանկարկելով «Բարև իդիոտներ»:

Ցուցարարներն էլ իրենց հերթին են սկսել վիրավորական արտահայտություններ անել վերջինիս հասցեին: