Նիկոլ Փաշինյանի հավատարիմ երկրպագու Կոլոտ Հովոն ադրբեջանցիների հետ միասին ծաղրում է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսին (Photo)


21:48 , 8 մայիս, 2022

Կոլոտ Հովոն ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսին խուլիգան է անվանում, ապա մեկնաբանություններում հայտնվում է ադրբեջանցի մի օգտատեր, ու ծաղրալից մեկնաբանություն թողնում. «լօլ, սա էն մարդը չի, որ պատերազմի սկզբում մի ձեռքով ավտոմատն էր բռնել, մյուսով փետուրը»։ Ինչին Կոլոտ Հովոն պատասխանում է. «Ցավոք, այո»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը թե՛ 2018-ի հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո, և թե առավել ևս պատերազմից հետո մնացել է այն փոքրաթիվ անհայրենիքներից, ովքեր դեռ սատարում են Փաշինյանին, թուրքերի հետ խաղաղություն քարոզում, ու ծաղրում հայրենասեր մարդկանց։ Նույն Հովհաննեսն էր, ով պատերազմից հետո, հազարավոր զոհերի ֆոնին, Մեհրիբան Ալիևայի գրառման տակ մեկնաբանություն էր թողել ու գրել, որ «Վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին»: