Փաշինյանը մեզնից խլել է եռատոնը․ Հայկ Մամիջանյան (Video)


10:44 , 8 մայիս, 2022

Yerevan.today-ը գրում է.

Քանի որ մեր համաքաղաքացիները ամեն ինչ հասցրել են արդեն անել, ժամանակն է, արդեն, որ հանրահավաքը գնա մարզեր, իսկ վաղը կլինի մեծ հանրահավաք, որը աշխատանքով կապահովի անգործ մնացած Դանիել Իոսաննիսյանին, որ կարենան հաշվեն մարդկանց թիվը հետո բաժանան 100-ի ու ներկայացնեն հանրահավաքի մարդկանց թիվը։ Ֆրանսիայի հրապարակի պալատկաներում ավելի շատ մարդ կար, քան երեկ Փաշինյանի համակիրների հանրահավաքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 
Մանրամասները՝ տեսանյութում։