Հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու ազնիվ պայքարին միացել է նաև 3 տարեկան Նարե Ղազարյանը


10:10 , 8 մայիս, 2022
Հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու ազնիվ պայքարին միացել է նաև 3 տարեկան Նարե Ղազարյանը` Արցախի դրոշը սրտին փակցրած։ 2022 թվականի մայիսի 7-ին Նարեն, իր քույրիկի, մայրիկի և տատիկի հետ միասին մասնակցել է այս գործընթացի ամենագեղեցիկ, ամենատպավորիչ և ամենախորհրդանշական ակցիաներից մեկին` կանանց և աղջիկների երթին։ Նարեն պայքարում է իր կյանքի և ապագայի համար` փրկելու այն հայ ժողովրդի ամենամեծ թշնամու կեղտոտ ճիրաններից։ Նարեն կհաղթի։ Նարեն բարի է և գեղեցիկ։ Ոչ մի չարիք չի կարող հաղթել նրան։ Նա կապրի Անկախ Հայաստանում, կվայելի Ազատ Արցախը և կշարունակի իր պապերի բարի ավանդույթները։ Չեմ ների նրանց, ովքեր չօգնեն Նարեին այս նվիրական պայքարում, ովքեր չմիանան նրան։
Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի։