Թշնամին Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակ է բացել, կա վիրավոր. Hraparak.am


16:01 , 7 մայիս, 2022

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Այս պահին կրակոցները դեռ շարունակվում են։

Նշենք, որ հանքավայրի աշխատակիցներին տարհանել են։