Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում


12:59 , 6 մայիս, 2022

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմության երթը, որն ընթանում է 4 ուղղություններով։

Նման ակցիա իրականացնելու մասին երեկ հայտարարել էր ընդդիմության առաջնորդներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրել էր, որ մայիսի 6-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և 4 ուղղություններով պարալիզացնելու են երթևեկությունը Երևանում։

 
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։