«Եռաբլուրի» մոտ բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Honda Accord ավտոմեքենան. կա վիրավոր


22:14 , 5 մայիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 5-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai County» մակնիշի ավտոբուսն ու «Honda Accord» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: