Իշխանությունը խուճապի մեջ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած.Արթուր Վանեցյան


20:41 , 5 մայիս, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Մեր ակցիաները կրելու են խաղաղ բնույթ, մենք այս ամենն իրականացնելու ենք այնքան ժամանակ, մինչև հանրության լայն շերտեր կմիանան պայքարին և հանրության աջակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակին: Այս մասին «Դիմադրության» շարժման քայլերթի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ավելի հուժկու են դարձնելու իրենց գործողությունները:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ գործող իշխանությունը խուճապի մեջ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած: