«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու. սովորեք կառավարել ձեր էմոցիաները»․ դերասանի նախկին կնոջ գրառումը


17:39 , 5 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, անդրադարձել է երեկ դերասանի մասնակցությամբ միջադեպին։ Սոսն ու Մադոննան դուստր ունեն՝ Անաիսը։ Մադոննան մարդկանց խորհուրդ է տվել սովորել կառավարել հույզերը։

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք...

Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:

Ի՞նչ եք անում դուք, երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին, այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо.

Մարդիկ հարգե՛ք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»,- գրել է Մադոննան։