Ես պատրաստ եմ միաժամանակ բանավիճել երկու գեներալի հետ․Հայկ Կոնջորյանը՝ բանավեճի հրավերի մասին


17:21 , 5 մայիս, 2022

Tert.am-ը գրում է․

«Հանրային» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին․ «Հրավիրում եմ ձեզ Հանրայինի եթեր `քննարկման։
Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց և քաղաքակիրթ բանավիճել։ Կուզեք՝ ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․« Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։
Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։
Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»։