Հանրահավաքի մասնակիցներից մեկի հանկարծամահության լուրը փաստորեն ինչորները օգտագործում են՝ չունենալով բացարձակապես ոչ մի տեղեկատվություն, ոչ մի փաստ


16:56 , 5 մայիս, 2022

Հանրահավաքի մասնակիցներից մեկի հանկարծամահության լուրը փաստորեն ինչորները օգտագործում են՝ չունենալով բացարձակապես ոչ մի տեղեկատվություն, ոչ մի փաստ։ Ավելորդ է խոսել բարոյական սահմանների մասին։
Նախ, անձի անունն արատավորելն ինքնին անթույլատրելի է։
Երկրորդ նախնական տեղեկություններով քաղաքացին ունեցել է սրտի հետ խնդիրներ։
Եվ երրորդ ամբողջ պետական հիմնարկները Ձեր բռնազավթված ձեռքերում է։ Դատաբժշկական փորձաքննությունը այս ստերի ու կեղծիքների վրա շատ արագ պարզություն կսփռի։