«Մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ. ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա».Աշոտյանը`քաղաքացու մահվան մասին


14:36 , 5 մայիս, 2022
Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ...
Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս...
ՈՒ չեմ կարող լռել:
Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞:
Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր...