«Հրապարակ». Հանրահավաքներին մասնակցեն՝ հրաժեշտ կտան աշխատանքին


09:26 , 5 մայիս, 2022
Նախօրեին վարչական շրջանների եւ պետական գերատեսչության աշխատակիցներին խստիվ զգուշացվել է, որ չմասնակցեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ու երթերին, իսկ եթե որեւէ մեկին «բռնեն» դեպքի վայրում, ապա նրանք հրաժեշտ կտան աշխատանքին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ եթե պայքարի առաջին օրերին իշխանությունը համոզված էր, որ շարժումը գնալով մարելու է, եւ մարդիկ ցրվեն, ապա վերջին օրերին բողոքի ակցիաների թափը նրանց ստիպել է վերանայել իրենց դիրքորոշումը եւ կանխել պայքարը, թույլ չտալ, որ այն ձնագնդի էֆեկտով օրեցօր մեծանա։