Դեմիրճյան փողոցում ցուցարարների ու ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ, ինչից հետո ընդդիմության երթը շարունակվեց


18:55 , 4 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն ընդդիմության ճնշմամբ փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։

Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ  «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։

Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։