Տեղեկություններ կան, որ հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են զավթել ԱԺ շենքը․ ոստիկանություն


14:39 , 4 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: