ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան


11:29 , 4 մայիս, 2022

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։