Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 169 ցուցարար․ ոստիկանություն


15:59 , 3 մայիս, 2022

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամ  169 անձի ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 169 անձ, 155 ցուցարար Երևանից, 6 ցուցարար Արարատի մարզից և 8 ցուցարար Գեղարքունիքի մարզից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։