Իշխանությունները հոսանքազրկել են վահանակը, որի վրա ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները


23:34 , 2 մայիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Նախորդող օրերին Սայաթ-Նովայի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում վահանակի վրա ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները։ Այս իշխանությունները հոսանքազրկել են այն, որ չկարողանան Արցախի և Հայաստանի դրոշ ծածանել։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:

«Սա է սրանց մակարդակը, սա է սրանց պատկերացումը։ Պահանջում ենք վերականգնել էներգամատակարարումը»,- նշեց նա։